211652_close_icon
views-count2275 դիտում article-date 09:41 03-11-2026

Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Պալաս» առևտրի կենտրոնում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան․ ժամանել է հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Պալաս» առևտրի կենտրոնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյան, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մելիք Բաբայանն ու կրտսեր պարեկ Գարիկ Գալստյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ։ Բժիշկները տեղում հերթապահություն են իրականացրել, մինչև հրշեջների աշխատանքների ավարտը։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված առևտրի կենտրոնի տաղավարներում։ 

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն առևտրի կենտրոնին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը, որտեղ էլ պարզում են, թե ինչ հանգամանքներում է կրակը բռնկվել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+

Նմանատիպ նյութեր