211652_close_icon
views-count2692 դիտում article-date 23:06 02-11-2026

Սիրված ու տաղանդավոր կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը մեր բոլորիս օգնության կարիքն ունի․ նրա հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արթուր Սահակյանը 32-ամյա տաղանդավոր կինոռեժիսոր է, ում հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների։ Արվեստին անմնացորդ նվիրված լինելուց զատ՝ նա սիրող ամուսին է և 4 տարեկան որդու հայր։ Այսօր, սակայն, Արթուրը հայտնվել է կյանքի ամենադժվարին խաչմերուկում. նա պայքարում է ծանր հիվանդության դեմ և ունի յուրաքանչյուրիս աջակցության կարիքը, տեղեկանում են rearmenia.com-ից։

Վերջերս Արթուրի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Չհանձնվելով դժվարությանը՝ նա Հայաստանում անցել է առաջնային բուժման բարդ ճանապարհ՝ տանելով երկու վիրահատություն և քիմիաթերապիայի 4 կուրս։ Թեև սկզբնական բուժումը տվել է դրական արդյունք, ցավոք, դրանից հետո արձանագրվել է հիվանդության վաղ ռեցիդիվ (վերադարձ)։

Այժմ Արթուրի կյանքը փրկելու կարևորագույն քայլը բարձր դոզայով քիմիաթերապիան և սեփական ցողունային բջիջների փոխպատվաստումն է։ Ապաքինման շանսերը հնարավորինս մեծացնելու, բուժման առավելագույն արդյունավետությունն ապահովելու և այս բարդ փուլը լավագույնս կազմակերպելու նպատակով՝ կենսականորեն անհրաժեշտ է այն հրատապ իրականացնել արտերկրում։

Ժամանակը խիստ սահմանափակ է. անհրաժեշտ գումարը հավաքելու համար կա ընդամենը մոտ երկու շաբաթ։ Բուժման նպատակով պահանջվում է 325,000 ԱՄՆ դոլար (մոտ 119,275,000 ՀՀ դրամ)։

Ցանկացած՝ անգամ ամենափոքր թվացող աջակցությունը, կարող է ճակատագրական լինել Արթուրի համար՝ հնարավորություն տալով շարունակել բուժումն ու առողջացած վերադառնալ իր ընտանիք։

Միացե՛ք Արթուրի կյանքի փրկության արշավին.

Ինչպես աջակցել

Հայաստանից՝

Inecobank (AMD): 2050954018451001
Inecobank (USD): 2050954018451020
Բանկային քարտ: 5402 9400 0033 5240
Ստացող: Artur Sahakyan
Idram ID: 652870028 (Artur Sahakyan)
Արտերկրից՝

PayPal: https://paypal.me/ArtISahakyan (Խնդրում ենք ընտրել “Friends and Family” կամ "Sending to a friend" տարբերակը՝ միջնորդավճարներից խուսափելու և գումարն ամբողջությամբ նպատակին հասցնելու համար)
Ռուսաստանից՝

Сбербанк (RUB): 2202 2068 2638 6901 (Քարտապան՝ LUSINE KEIAN)
Փոխանցում հաշվեհամարին: КЕЯН ЛУСИНЕ АРМЕНОВНА (Արժույթ՝ RUB, Հաշվեհամար՝ 40817810038128919791) (ՌԴ-ից գումարը փոխանցվում է Արթուրի ընկերոջ հաշվին, ով այն կփոխանցի անձամբ Արթուրին)

Բժշկական փաստաթղթերի ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ՝ https://drive.google.com/drive/folders/1OTft7ITq8yTIAMM-A6op-6gbYp92t77z?usp=drive_link

Խնդրում ենք նաև կիսվել այս գրառումով. Ձեր մեկ տարածումը հնարավորություն է՝ հասնելու ավելի շատ մարդկանց և փրկելու մարդկային կյանք։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր