37569 դիտում
13:10 18-01-2014
Վթարի է ենթարկվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 16-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-3, 45/1 բնակարանի բնակիչ, 34-ամյա Անդրանիկ Տիտանյանը, վարելով Fiat մակնիշի 34 MP 872 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ճամփեզրի քարերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Տիտանյանը, ով աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես պատասխանատու հերթապահ և կոչումով արդարադատության կապիտան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Նմանատիպ նյութեր
3772 դիտում
21:26 04-09-2018
«Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացվել է հիմնարկի նորանշանակ պետը