Ռուսաստանը նոր օպերացիա է սկսել Սիրիայում
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը օրական մինչև 150 հարված են հասցնում Սիրիայի Մեյադին քաղաքում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ներկա պահին իրականացվում է Մեյադին բնակավայրի ամենախոշոր շրջանի ազատագրման օպերացիան։ Քաղաքը գտնվում է Դեյր ազ-Զորից 40 կմ հեռավորության վրա։ Առայժն ԻՊ ահաբեկիչների դաժան դիմակայությունը Եփրատի երկայնքով չի թուլանում»,-նշել է գեներալ-մայորը։
Հավելել է, որ ամեն օր ահաբեկիչների շարքերը լրացվում են օտարերկրյա վարձկաններով։