1957 դիտում
12:06 16-02-2017
ԱՄՆ-ն դիտարկում է Սիրիայում ցամաքային օպերացիա անցկացնելու տարբերակը. CNN
Առաջին անգամ Պենտագոնում քննարկվում է Սիրիայի հյուսիսային հատված կանոնավոր կերպով ցամաքային զորք ուղարկելու հնարավորությունը. նպատակը, ինչպես նշել է CNN հեռուստաալիքը, հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրին, «Իսլամական պետության» դեմ պայքարը հնարավորինս արագ ավարտին հասցնելն է։
Աղբյուրի խոսքով՝ ցանկացած վերջնական որոշում, ամեն դեպքում, կայացնելու է երկրի նախագահը։ Եթե գաղափարը արժանանա Թրամփի հավանությանը, ապա առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն կսկսի ցամաքային գործողությունները Սիրիայում։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Թրամփը հուշագիր ստորագրեց ԻՊ-ի դեմ պայքարի ծրագրի վերաբերյալ։ Նա պահանջեց երկրի ԶՈՒ գլխվոր շտաբի ղեկավարների հանձնաժողովից՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ հաղթանակի նոր ու արդյունավետ պլան մշակել։
Նմանատիպ նյութեր
1622 դիտում
14:12 04-10-2019
Թրամփն առաջարկել է «կեղծ» CNN-ի այլընտրանքային տարբերակը ստեղծել
912 դիտում
10:17 28-10-2015
ԱՄՆ-ն հերքել է Սիրիայում և Իրաքում ցամաքային գործողություններ սկսելու մտադրության մասին լուրերը
1728 դիտում
19:58 22-01-2016
Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիան ցամաքային զորքեր կմտցնի
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
397 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
496 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը