Թուրքիան կարող է Սիրիայում նոր ռազմական օպերացիա իրականացնել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է նոր ռազմական խոշոր օպերացիա անցկացնել Սիրիայի հյուսիսում։
«Ներկա պահին Սիրիայում բացասական պրոսեցներ են ընթանում։ Եթե դա մեր սահմաններին սպառնա, ապա կարձագանքենք այնպես, ինչպես «Եփրատի վահան» օպերացիայի ժամանակ եղավ»,-ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ այս անգամ հնարավոր է, որ գործողություններն ընդգրկեն Մանբիժ և Ռաքքա քաղաքները, որպեսզի քրդերին հնարավորություն չտրվի այնտեղ պետություն ստեղծել։