Էրդողանը չի բացառել, որ Թուրքիան նոր ռազմական օպերացիա կսկսի Սիրիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» ռազմական օպերացիան վերսկսելու մասին, հաղորդում է Anadolu-ն։
Գործակալության տվյալներով՝ այդ մասին Էրդողանը հայտարարել է Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում։
«Եթե Ալլահի կամքը լինի, ապա մենք կշարունակենք «Եփրատի վահան» օպերացիան Աֆրինում և Մանբիջում»,-ասել է նա։