Պուտինի ծննդյան օրը ՌԴ 26 քաղաքներում կազմակերպված Նավալնու աջակցության ակցիայի 300 մասնակից ձերբակալվել է
Ռուսաստանի Դաշնության տասնյակ քաղաքներում երեկ՝ հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, անցկացվել են Ալեքսեյ Նավալնու աջակցության ցույցեր: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում կատարելով «ОВД-Инфо»-ին:
Օրեր առաջ 20 օր ազատազրկման ենթարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնու աջակցության ակցիաներ են անցկացվել ՌԴ 26 քաղաքներում՝ Ուլան-Ուդեում, Վլադիվոստոկում, Չիտայում, Խաբարովսկում, Պերմում, Սամարայում, Իժևսկում, Օմսկում, եկատերինբուրգում, Իրկուտսկում, Նովոկուզնեցկում...
Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 300 մասնակցի, ընդ որում ամենաշատը՝ 68-ին՝ Սանկտ Պետերբուգում:
Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ, բլոգեր Ա. Նավալնին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադրված է մասնակցել Ռուսաստանի 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեր հաստատել նրա թեկնածությունը՝ իր նախկին «Աջ ուժերի միություն» կուսակցության միջոցների յուրացման մեղադրանքների պատճառով:
Ակտիվիստը նշել էր, իր դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են ու պայմանավորված են զուտ քաղաքական շարժառիթներով: