Նավալինին կոչ է արել Պուտինի ծննդյան օրը ցույցեր անցկացնել ՌԴ 80 քաղաքներում
Կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր աջակիցներին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ին Ռուսաստաի 80 քաղաքներում ցույցեր անցկացնել: Այս մասին հաղորդում է [url=http://www.dw.com/ru/навальный-объявил-всероссийскую-акцию-протеста-в-день-рождения-путина/a-40801948]Deutsche Welle[/url]-ն:
Գլխավոր ցույցն անցկացվելու է Սանկտ-Պետերբուրգում: Մոսկվայի իշխանությունները չեն արտոնել Նավալնիի աջակիցների ներկայացրած հայտ: Նավալնին այդ արգելքը անօրինական է որակել և կոչ արել անցկացնել ցույցը Մոսկվայի Տվերսկոյ փողոցում. «Տվերսկոյ փողոցի երկայնքով՝ ուզում եք՝ քայլեք, ուզում եք՝ նստեք, ուզում եք՝ երգեք»,- գրել է Նավալնին իր աջակիցներին:
Ցույցերի հիմնական պահանջն է լինելու թույլ տալ ընդդիմադիր գործիչներին մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին: Իր բլոգում Նավալնին գրել է. «Պուտինը թող լսի և գնա վաստակած թոշակի: Նա 18 տարի իշխում է և դա բավարար է»:
Հոկտեմբերի 2-ին դատարանի որոշմամբ Ալեքսեյ Նավալնիին 20 օրով ազատազրկվել է՝ չարտոնված հանրահավաքներին մասնակելու կոչերի համար: