Մոսկվայում չթույլատրված բողոքի ակցիայի 150 մասնակից է ձերբակալվել
Մոսկվայի կենտրոնում այսօր տեղի ունեցած չթույլատրված բողոքի մեծ ցույցի 150 մասնակից է ձերբակալվել։ Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին։
«Մայրաքաղաքում տեղի են ունենում զանգվածային միջոցառումներ և տոնակատարություններ, որոնք նվիրված են Ռուսաստանի օրվան։ Դրանց արդեն մասնակցել է ավելի քան 2.5 մլն մարդ։ Մոտ 4.5 հազար մարդ մասնակցել է չթույլատրված ակցիային»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Սանկտ Պետերբուրգում նույնպես անցկացվել է չթույլատրված ակցիա, իսկ ոստիկանությունը ձերբակալել է 500 ցուցարարի։