Առողջապահության նախարարության դիմաց ակցիայի ընթացքում առևանգվել և ապօրինի բերման է ենթարկվել ակցիայի 3 մասնակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Yerkir.am-ը գրում է. Առողջապահության նախարարության դիմաց ակցիայի ընթացքում առևանգվել և ապօրինի բերման են ենթարկվել ակցիայի 3 մասնակից։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը։
Հիշեցնենք, որ ոստիկանները, առանց որևէ բացատրության, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկել Կառավարության 3-րդ շենքի դիմաց Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդներին:
Բերման ենթարկվածներից են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի անդամ Հայկազ Հարությունյանը, ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարդոյանը։ Սևակ Նազարյանին քաշքշեցին, բայց տանել չկարողացան։