Իրանը հավատարիմ չէ միջուկային ծրագրի պահպանմանը. ԱՄՆ-ի նախագահ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ Իրանը չի պահպանում միջուկային հարցով միջազգային համապարփակ համաձայնագիրը, որը պետք է խաղաղ բնույթ կրի։
Ինչպես հաղորդում է Tass-ը, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն գնով չպետք է թույլ տա Թեհրանին միջուկային զենք ունենալ։
«Իրանական ռեժիմը սատարում է ահաբեկչությանը, բռնություն և քաոս տարածում ողջ Մերձավոր Արևելքում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է վերջ դնենք Իրանի շարունակվող ագրեսիային և նրա միջուկային ձգտումներին»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ Տանը բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ։