48674 դիտում
12:53 09-11-2017
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները Երևանում եռօրյա հյուրախաղերով ապացուցեցին, որ գյումրեցին հավատարիմ է մշակութային արժեքների պահպանմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, եզրափակելով իր եռօրյա հյուրախաղերը մայրաքաղաքում, հանդիսատեսին ներկայացրեց Վ. Կրասնագորավի «Սիրո CASTING» լիրիկական կատակերգությունը:
Մինչ ներկայացումը սկսելը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սյուքիասյանը ողջունեց Գյումրու թատրոնի ստեղծագործական կազմին, ապա շնորհավորելով ՀՀ ժողովրդական արտիստ Ն. Ծատուրյանին հոբելյանի կապակցությամբ՝ հանձնեց Երևանի քաղաքապետարանի «ոսկե մեդալ»:
Հիշեցնենք, որ եռօրյա հյուրախաղերը մայրաքաղաքում անցկացվեցին ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանի շրջանակներում՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հյուրախաղային 3 ներկայացումներին ներկա էին մայրաքաաղաքի ողջ թատերական էլիտան, մշակույթի և արվեստի գործիչներ, ծատուրյանական արվեստի երկրպագուներ:
Հանդիսատեսի ջերմ ընդունելությունը, չդադարող, հոտնկայս ծափահարությունները մեկ անգամ ևս փաստեցին Գյումրու դրամատիկականի՝ սպասված լինելը մայրաքաղաքում, ինչպես նաև մեծանուն ռեժիսորի և դերասանների նվիրումն ու ստեղծագործական բարձր պրոֆեսիոնալիզմը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
Նմանատիպ նյութեր
4406 դիտում
11:52 10-11-2018
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը հյուրախաղերով Լիբանանում է
5490 դիտում
21:10 07-11-2017
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս օրերին հյուրախաղերով Երևանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
34472 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ