Իրանը վերսկսում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները
Իրանի իշխանությունները հայտնել են, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են սկսվում:
Բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը, իսկ կիրակի օրը դրանցում կմասնակցի Իրանի արտգործնախարար Ջաֆազ Զարիֆը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ փորձում են սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը՝ փոխարենը առաջադրելով Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ:
Ըստ միջազգային հանրության՝ խաղաղ ծրագրի ներքո Իրանը ստեղծում է միջուկային զենք:
Սակայն Իրանի իշխանությունները վստահեցնում են, որ իր՝ միջուկային ոլորտում գործունեությունը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: