775 դիտում
17:06 06-03-2023
Իրանը հայտարարել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթներին հավատարիմ մնալու մասին
Իրանի կողմից իր միջուկային ծրագրի իրականացման չափանիշներն են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) դրույթները, դրանով նախատեսված երաշխիքները և Մեջլիսի (խորհրդարանի) կողմից ընդունված՝ Պատժամիջոցների չեղարկման և իրանցի ժողովրդի շահերի պաշտպանության ռազմավարական գործողությունների ծրագիրը:
Նման հայտարարություն է արել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո:
«Մենք հայտարարել ենք, որ հավատարիմ ենք ՄԶՉՊ-ին և այս պայմանագրով նախատեսված երաշխիքներին, իսկ ՄԱԳԱՏԷ-ն գնահատում և վերահսկում է երկրի գործունեությունը (միջուկային ոլորտում)», - ասված է Էսլամիի հայտարարության մեջ: Էսլամին գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրըե (ԳՀՀԾ), որին մյուս կողմը չի հետևում, չի կարող չափանիշ ծառայել Իրանի գործողությունների համար՝ ի տարբերություն Պատժամիջոցների վերացման և իրանցի ժողովրդի շահերի պաշտպանության ռազմավարական ծրագրի, որն ընդունվել է Մեջլիսի կողմից:
ԻԱԷԿ-ի ղեկավարը նշել է, որ «մյուս երկրները ցանկանում են Իրանին ստիպել կատարել ԳՀՀԾ-ի դրույթները, սակայն իրենք իրենց պարտավորությունները կատարել չեն ցանկանում»։ 2015 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ ստորագրել են ԳՀՀԾ-ն՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ.-ին որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին:
Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Վաշինգտոնին միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին: 2021 թ. ապրիլից Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ։ 2022 թ. նոյեմբերի 10-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլն Ավստրիայի մայրաքաղաքում ավարտվել է առանց որևէ արդյունքի:

Նմանատիպ նյութեր
2119 դիտում
19:37 09-10-2024
Իրանում քննարկվում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը
1087 դիտում
09:39 02-12-2023
Հայաստանը հաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրին
Այս բաժնից
649 դիտում
11:26 28-12-2024
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ. ԶԼՄ
727 դիտում
23:24 27-12-2024
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
790 դիտում
22:13 27-12-2024
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին