Միջազգային հանրության համար ընդունելի բառապաշար չունենք. Թևան Պողոսյան
«Պետք է հասկանանք, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկենք, որ բխեն մեր շահերից: Լավ կլինի, որ խաղաղության կարգավիճակի մեջ չընկնենք հոգեբանորեն ու չզարմանանք, թե ինչու է Ադրբեջանը նման քաղաքականություն վարում: Մենք պետք է կարողանանք օգտվել իրավիճակի փոփոխությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թևան Պողոսյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը կարողանում է ցուցադրել իր ունեցածը, ռազմական համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Վրաստանում, Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում, մենք էլ պետք է հարևանների հետ հարաբերությունները խորացնենք։
Թևան Պողոսյանը կարծում է, որ միջազգային հարթակներում մենք Ադրբեջանի նման ամեն հնարավորություն չենք օգտագործում, միջազգային հանրության համար ընդունելի բառապաշար չունենք։