211652_close_icon

Ես իմ 45 տարվա պրակտիկայում չեմ տեսել երկրի ղեկավար, ով նման բառապաշար է կիրառում Եկեղեցու վերաբերյալ․ Ամստերդամը՝ Փաշինյանի մասին

views-count523 դիտում article-date 20:11 15-10-2025
Ես իմ 45 տարվա պրակտիկայում չեմ տեսել երկրի ղեկավար, ով նման բառապաշար է կիրառում Եկեղեցու վերաբերյալ, ինչ Փաշինյանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Փաշինյանը եկեղեցու մասին այնպիսի բառապաշարով է խոսում, որը դուրս է կառավարման կանոններից»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18։00-ից քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Նիստն ընդմիջվեց կեսգիշերն անց՝ ժամը 02։00-ին, ու շարունակվեց այսօր՝ ժամը 15։00-ից։ 4 ժամ է՝ դեռ քննությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր