4150 դիտում
09:16 13-04-2016
Ոչ կոռեկտ բառապաշար. Ռոգոզինին պետք է «persona non grata» հայտարարել Հայաստանում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ոչ կոռեկտ բառապաշար է օգտագործել՝ խոսելով Ադրբեջանին Ռուսաստանի զենքի վաճառքի և դրա հետ կապված Հայաստանում հնչած դժգոհությունների մասին. «Իմ այցելությունից հետո դեմագոգիա է սկսվել այնտեղ ահավոր… չեմ ուզում մատնացույց անել, բայց մարդիկ իրենց լավ չպահեցին»,-ասել է Ռոգոզինը:
Խոսքը վերաբերում է անցյալ ամսվա սկզբին Բաքու կատարած նրա այցին, որի նպատակը երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունն էր: Լրագրողի դիտարկմանը, թե պատերազմ է, հասկանալի է, Ռոգոզինը էլ ավելի կոպիտ է պատասխանել. «Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված փսլինքներ, այն էլ՝ քարոզչական»: Ռուս պաշտոնյան հերթական անգամ կրկնել է ռուսական կողմի բացատրությունը, թե ինչու են իրենք զենք վաճառում Ադրբեջանին, այն դեպքում, երբ Հայաստանն իրենց դաշնակիցն է, իսկ ՀՀ-ն և Ադրբեջանը՝ պատերազմական հարաբերությունների մեջ:
«ՌԴ-ի համար Հայաստանը ռազմավարական դաշնակից է, որի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ, բայց մեր ստրատեգիական գործընկերն է տարածաշրջանում, որի հետ մեզ շատ բան է կապում տնտեսական առումով, նաև մեծ է ադրբեջանական համայնքը ՌԴ-ում: Եվ նրանք մեզ վճարում են ռուսական զենքի դիմաց»,-ասել է նա, և հայտարարել, որ իրենք զենքի վաճառքի ժամանակ գիտեն, թե ինչպես պահպանել հավասարակշռությունը, ինչը պատերազմը զսպող մեխանիզմ է:
Այս հարցազրույցից հետո Դմիտրի Ռոգոզինին Հայաստանում «պերսոնաժ նո գրատա» հայտարարելը միանգամայն ընկալելի կլինի բոլորի համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1283 դիտում
15:22 21-12-2015
Mosfilm Non Stop և Hollywood Non Stop. հնչեցին սիրված ֆիլմերի մեղեդիները
9399 դիտում
21:26 28-04-2016
Պուտինը նկատողություն է արել Ռոգոզինին` տիեզերակայանից հրթիռի արձակման ձախողման համար. տեսանյութ
2123 դիտում
17:58 20-06-2017
Միջազգային հանրության համար ընդունելի բառապաշար չունենք. Թևան Պողոսյան
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1078 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան