3627 դիտում
22:58 23-11-2020
Ես այսպես եմ պատկերացնում այսօրվա մոխիրներից մեր հառնումը։ Դրա համար էլ կոչս, որ իշխանությունը հեռանա և հույսի ու հնարավորության պատուհան բացվի.ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյան
ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին գրած ստատուսներիս մեկնաբանությունների մի կարմիր թելով անցնում է մի բան՝ լղոզված եք պատասխանում։ Դե փորձեմ ներկայացնել իմ անձնական պատկերացումներն ու ընկալումները, որոնք, հուսամ, կօգնեն այլևս նույն հարցերը չտալ։
Մեր մարտահրավերները՝ միասնության, անվտանգության, ռազմական, տնտեսական, սոցիալական, կրթական, ազգային ինքնության, հոգեբանական, առողջապահական, այլ, ամեն մեկն իր չափով հարվածելու են մեր կյանքի այլ ոլորտներին։ Սա գիտակցելով եմ միշտ շեշտում՝այսօրվա իշխանությունը պետք է հեռանա, քանի որ խնդիրը հենց վարած քաղաքականության մեջ է. պետք է գան նորերը, որ այլ հայացքով, այլ մտածելակերպով, ունակություններով ու օրակարգով փորձեն տանել մեզ դեպի ճգնաժամերի հաղթահարում։
Նորերը, իմ պատկերացմամբ, ոչ թե մարդիկ են, ում առաջին անգամ կտեսնենք կամ երիտասարդ են, այլ հայության ազգային ամբողջական ներուժից՝ աշխարհի 10 միլիոն հայերի ընտրանին են՝ պրոֆեսիոնալ «ճգնաժամերի կառավարիչներ»։ Այո, հենց 18-20 կամիկաձեներ, որոնք իրականում կարող են իրենց ապրած կյանքով և փորձով կառավարել ճգնաժամեր, իսկ թե որ երկրից կլինեն, այսօր ես չեմ կարող ասել, բայց խնդրում եմ դուրս եկեք միայն մոտ 2.5 միլիոն ՀՀ բնակչության ցուցակից, հատկապես ՀՀ պետ ռեգիստրում գրացված մոտ 82 քաղաքական կուսակցությունների ցանկից։ Շատ են սիրում համամեմատել 1920 թվականի հետ այսօրվա մեր իրականությունը, դե եթե այդպես է ապա մի մոռացե Մյասնիկյանի օրինակը, ով եկավ Հայաստան, բայց ինքը Հայաստանից չէր։ Միգուցե մեր պապերը ավելի ճիշտ էին և արժե հետևել իրենց օրինակին։
Արդյոք կպատասխանեն, որ կա օրենքի խնդիրներ, կպատասխանեմ, այո կան, բայց ազգային համաձայնությունը և միասնականությունն ավելին է, քան որևէ օրենք, էլ չասեմ թե ինչքան են գործող իշխանությունները օրենքներ ու Սահմանդրությունը խախտել, որ էլ աչքիս այս մի խախտումը ոչ թե խախտում է, այլ փրկողակ։
Երբ ասում են դե անուններ ասա, պատասխանում եմ, որ ինձ համար կարևոր են առաջին հերթին չափանիշները։ Ինչ ունակություններ պետք է ունենան նորերը, ավելի կարևոր է, քան պարզապես անուն ասելը։ Եկեք այդ հարցը իսկզբանե քննարկենք՝ ազնիվ, շիտակ և նոր դրանից հետո կանցնենք անձերին։
Իմ պատկերացմամբ այդ «ճգնաժամային կառավարիչների» թիմը պետք է առավելագույնը 365 օր աշխատի և դուրս բերի Հայաստանը ճգնաժամերից։ Ձուգահեռ դրան, բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է աշխատեն ու պատրաստվեն ընտրությունների և ձևավորելու իշխանություն։ Մեկ տարին բավարար ժամանակ է, որ հաղթահարենք ճգնաժամը և անցնենք ազգային զարգացման օրակարգի կերտմանը և դեպի ազգային վերածնունդ երկարատև երազանքների ճանապարհով ընթանալուն։
Ես այսպես եմ պատկերացնում այսօրվա մոխիրներից մեր հառնումը։ Դրա համար էլ կոչս, որ իշխանությունը հեռանա և հույսի ու հնարավորության պատուհան բացվի։
Մեկ անգամ նորից շեշտեմ, այս ամենն իմ անձնական կարծիքն է՝ իմ անձնական էջի վրա դրված»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»