«Նյուքասլի» նախկին հանրահայտ խաղացող Շեյք Տիոտեն մահացել է մարզման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նյուքասլի» և Կոտ-դ՛Իվուարի նախկին կիսապաշտպան Շեյք Տիոտեն մահացել է չինական «Բեյցզին Էնթերփրայզես» թիմի մարզման ժամանակ՝ գիտակցությունը կորցնելուց հետո:
30-ամյա Տիոտեն, որը «Նյուքասլից» չինական ակումբ էր տեղափոխվել այս տարվա փետրվարին, թիմի մարզման ժամանակ վայր է ընկել և շտապ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ ուշքի չգալով, մահացել է:
Տիոտեն «Նյուքասլում» հանդես է եկել 2010-2017 թվականներին, իսկ ամենահիշարժան գոլը խփել է 2011 թվականին՝ Լոնդոնի «Արսենալի» հետ լեգենդար խաղում, երբ թիմը պարտվում էր 0:4 հաշվով, սակայն Տիոտեի գոլի շնորհիվ «Նյուքասլը» խուսափեց պարտությունից: