«Նյուքասլի» ավագը «Էվերթոնի» հետ խաղն ամենաարտառոցն է համարել իր կյանքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նյուքասլի» ավագ Ջամալ Լասելսը մեկնաբանել է ԱՊԼ-ի 24-րդ տուրում «Էվերթոնի» հետ հանդիպման անհավանական արդյունքը՝ 2:2:
Նշենք, որ «Էվերթոնը» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն խաղի ավելացված ժամանակի 4-րդ և 5-րդ րոպեին «Նյուքասլի» կիսապաշտպան Ֆլորիան Լեժենը երկու անգամ գրավեց լիվերպուլցիների դարպասը և խաղն ավարտվեց ոչ-ոքի:
«Թերևս, սա ամենաարտառոց հանդիպումներից մեկն էր իմ կյանքում: Նրանք ավելի ուժեղ էին, բայց մենք փրկեցինք խաղը, և դա խոսում եմ մեր ուժեղ ոգու և խիզախության մասին», ասել է Լասելսը: