Կատարյան հեռուստաալիքը ԱՊԼ-ին կոչ է արելարգելափակել «Նյուքասլի» վաճառքը սաուդներին
Կատարյան beIN Sports մեդիահոլդինգը մտադիր է Սաուդյան Արաբիայի անկախ հիմնադրամին խանգարել ձեռք բերել«Նյուքասլը»:
Հեռուստաալիքի ղեկավարությունը դիմել է ԱՊԼ-ին և անգլիական ակումբների ղեկավարներին՝ պահանջելով արգելափակել գործարքը:
Մեդիահոլդինգի դժգոհության պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիայում գործում է ԱՊԼ-ի խաղերի հեռարձակման beoutQ, ցանցը, որը beIN-ը համարում է «ցանցահեն»:
ԱՊԼ-ին ուղղված նամակում նշվում է, որ «Նյուքասլի» պոտենցիալ գնորդը «ԱՊԼ-ի ակումբներին ահռելի կոմերցիոն վնաս է հասցրել»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, որ «Նյուքասլի» ձեռքբերման գործարքը փաստացի ավարտվել և մնում է, որպեսզի հավանության արժանանան ԱՊԼ-ի կողմից: