6553 դիտում
14:38 22-03-2017
ՀՀ քաղաքացիները փորձել են Վրաստանից Հայաստան տեղափոխել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր. ԱԱԾ
2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ [url=http://www.sns.am/index.php/am/press-center/videos/362-videos-22032017]այստեղ[/url]։
Նմանատիպ նյութեր
1295 դիտում
15:11 30-09-2014
Լեհաստանը ռուս-ֆրանսիական ռազմական գործարքի պատճառով սպառնում է հրաժարվել ֆրանսիական զենիթա-հրթիռային համալիրներից
3475 դիտում
16:16 22-09-2016
Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան
Այս բաժնից
751 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
577 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1129 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից