Լեհաստանը ռուս-ֆրանսիական ռազմական գործարքի պատճառով սպառնում է հրաժարվել ֆրանսիական զենիթա-հրթիռային համալիրներից
«Միստրալ» բազմանշանակ դեսանտանավերի մատակարարման հարցում Ֆրանսիայաի ու Ռուսաստանի համագործակցությունը կասկածի տակ է դնում լեհական ՀՀՊ համակարգի ստեղծման համար ֆրանսիական ընկերություններին ընտրելու հնարավորությունը: Այս մասին լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը.
«Չեմ կարող թաքցնել այն փաստը, որ «Միստրալը» մեզ չի օգնի դրական որոշում ընդունել ֆրանսիական ընկերությունների համար՝ կապված հրթիռային վահանի հետ: Մենք դատապարտում ենք տվյալ գործարքը: Որևէ մեկը երբևէ այդ փաստը չի թաքցրել մեր ֆրանսիացի գործընկերներից»: