3436 դիտում
16:16 22-09-2016
Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք դեպքեր:
Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է շուրջ 140 գրամ թմրամիջոց, որից 123,36 գրամը` «մեթամֆետամին» տեսակի: Թմրանյութերի ներկրման փորձերի զգալի մասը կանխվել է Մեղրիի մաքսակետում: Հայ-իրանական սահմանին ապօրինի ճանապարհով թմրանյութերի տեղափոխման դեպքերի հեղինակները մեծամասամբ Իրանի քաղաքացիներ են:
Մաքսանենգները որպես թմրանյութի հիմնական թաքստոց օգտագործել են իրենց դրամապանակներն ու քարտապանակները, քաղաքացիներից մեկն էլ ապրանքը թաքցրել էր ճամպրուկի պաստառի տակ: Իսկ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը ՆՀՎ վարչության աշխատակիցները ՀՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերել են Երևանում բերման ենթարկված «Օպել Աստրա» մեքենայի ուղևորների մոտից, ովքեր հայտարարել են, որ թմրամիջոցն իրենց ուղարկվել է ԱՄՆ-ից:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ի` «մեթամֆետամինի» 1,5 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նմանատիպ նյութեր
2640 դիտում
12:43 16-03-2019
Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան
3015 դիտում
21:17 05-10-2018
ՊԵԿ. Օտարերկյա քաղաքացիները Սան Պաոլո-Դուբայ-Երևան ճանապարհով փորձել են խոշոր չափի թմրանյութ տեղափոխել Թուրքիա
6520 դիտում
14:38 22-03-2017
ՀՀ քաղաքացիները փորձել են Վրաստանից Հայաստան տեղափոխել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր. ԱԱԾ
Այս բաժնից
859 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1591 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)