67334 դիտում
12:58 30-09-2018
Հայաստանի ոստիկանները Վրաստանից Հայաստան են տեղափոխել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարած, ԱԺ նախկին պատգամավորի թիկնապահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքից Հայաստան են տեղափոխել Արարատի մարզի Մասիս քաղաքում հաշվառված, 49-ամյա Գագիկ Դանոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա սեպտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 175 հոդ. 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի ու 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Դանոյանը կասկածվում է 2 անձնանց հետ զինված՝ Կոտայքի մարզում բնակվող Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի նրա նկատմամբ որպես փախանման միջոց ընտրված կալանավորումը:
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2018/09/03/1104364/] ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանութան գնդապետ Արտակ Կարապետյանի), ոստիկանութան Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի) գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել էին, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Գագիկ Դանոյանը հանցագործություն կատարելու գիշերը, ինչպես ժողովուրդն է ասում, «Գող՝ սիրտը դող» հոգեբանությամբ ճողոպրել էր Հայաստանից՝ անցնելով Վրաստան:
Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է, թե ում օրն է 40 օր: Ոստիկաններն ու քննիչները նրան հայտնաբերել էին Վրաստանում և վրացի իրենց գործընկերների հետ արդեն բերման էին ենթարկել Գ. Դանոյանին:
Առաջիկայում նա պետք է տեղափոխվեր Հայաստան, որտեղ կասկածվում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ու նրա ընտանիքի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ:
[b]Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայող՝ 33- ամյա Մայիս Մկրտչյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0834583001535786951921769.jpg[/img]
[b]Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0721910001535784530556778.jpg[/img]
[b]Մկրտումյանների կողմից վնասազերծված, ձերբակալված 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0758829001535784559173345.jpg[/img]
[b]Կասկածյալ՝ 49-ամյա Գագիկ Դանոյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0125373001538298004992602.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)