Ապրիլի վերջին Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Եգիպտոս
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները, Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլ ամսին կայցելի Եգիպտոս։
Հաղորդվում է, որ այցելությունը տեղի կունենա ապրիլի 28-29-ին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, տեղի կաթոլիկ քրիստոնյաների, ինչպես նաև քաղաքում գործող մի շարք համալսարանների ուսանողների հետ։