Լատինական Ամերիկա կատարած այցի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոկայի տերևներով թեյ է համտեսել: Կաթոլիկ հովվապետը արտասովոր թեյն ըմպել է ինքնաթիռում` Էկվադորից Բոլիվիա ճանապարհին:
Կոկայի, երիցուկի և անիսոնի տերևներից թեյը Ֆրանցիսկոս Պապին հյուրասիրել են, այսպես կոչված, բարձրության հիվանդությունը կանխելու համար: Բոլիվիայի Էլ Ալտոն աշխարհի ամենաբարձրադիր միջազգային օդանավակայանն է. այն ծովի մակերևույթից մոտ 4 հազար մ բարձր է: