211652_close_icon
views-count1825 դիտում article-date 14:15 08-03-2016

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը միության խորհրդանիշ քար է նվիրել Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցուն

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ հայ կաթողիկէ տաճարին նվիրել է խորհրդանշական մի քար՝ վերցված Հռոմի Սբ. Պետրոսի Մայր Տաճարի պատից՝ ի նշան միության և հաղորդության: Այս մասին տեղեկանում ենք հայ կաթողիկե առաջնորդարանի մամլո դիվանից: Սրբազան Պապի անունից ուղարկել է Վատիկանի Սբ. Պետրոսի Պապական աթոռանիստ տաճարի լուսարարապետ Կարդինալ Անջելո Քոմաստրին՝ հատուկ նամակի հետ միասին: 2015թ. դեկտեմբերի 8-ով թվագրված այդ նամակում Կարդինալ Քոմաստրին գրում է, որ Պապի նվիրած քարը զետեղված էր Սբ. Պետրոսի տաճարի Սբ. Դռան մեջ 2000թ.՝ ձեռամբ Նորին Սրբություն Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի: Քարը Սբ. Պետրոսի տաճարից վերցվեց Ողորմության հոբելյանական տարվա բացման առթիվ՝ 2015թ. դեկտեմբերի 8-ին Անարատ Հղության տոնին: Գրված է նաև, որ այս քարը նվիրվում է «որպես նշան սերտ հաղորդության Սրբազան Քահանայապետի հետ, որը հաջորդն է Պետրոս առաքյալի և որպես մասնակցություն հոգևոր շնորհների հոբելյանական տարվա»: Կարդինալն այնուհետև գրում է. «Լիահույս ենք, որ Ողորմության Սուրբ Տարվա ընթացքում ձեր սրտերը խաղաղությամբ կլցվեն, ինչը աստվածատուր մի շնորհ է, որպեսզի կարողանաք սերմանել բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր հանդիպելու են ձեզ»: Խորհրդանշական քարը կզետեղվի Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու պատին: Կարդինալ Քոմաստրիի [url=http://armenianchurchco.com/wp-content/uploads/2016/03/%D4%BF%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AC-%D5%94%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D6%80%D5%AB%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A8.pdf]նամակը[/url]: [img]/ups/images/098237300145742593991302.jpg[/img]

Նմանատիպ նյութեր