Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սկսել է 8-օրյա շրջագայությունը Հարավային Ամերիկայի ամենաաղքատ երկրներ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սկսել է 8-օրյա շրջագայությունը Հարավային Ամերիկայի երկրներ: Նա կայցելի մայրցամաքի ամենաաղքատ 3 երկրները` Էկվադոր, Բոլիվիա և Պարագվայ:
Էկվադորի մայրաքաղաք Կիտո հովվապետը ժամանել է երեկ: Սա Ֆրանցիսկոս Պապի ամենաերկար շրջագայությունն է: Էկվադորում նա 2 պատարագ կմատուցի` Կիտոյում և Գուայակիլեում, որը երկրի խոշորագույն նավահանգիստն ու տնտեսական կենտրոնն է: