211652_close_icon
views-count1156 դիտում article-date 23:51 29-10-2026

Թուրքիայում թոշակառուները ստեղծել են իրենց գյուղը

Թուրքիայի Բիլեջիք նահանգում է գտնվում «Թոշակառուների գյուղ» (թուրքերեն՝ Emekliler Köyü) բնակավայրը, որտեղ թոշակառուները քաղաքային աղմուկից հեռու՝ բնության գրկում են անցկացնում իրենց օրերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գյուղը հիմնվել է 1996 թ.՝ Սաքարիա գետի ափին։ Նախաձեռնողներն են եղել Նազիֆ Թուրանը, Օլջայ Գյունայը և Սուլեյման Օզմենը։ Նրանց շուրջ հավաքվել է 35 թոշակառու, ովքեր ցանկացել են ստեղծել սեփական խաղաղ ու ինքնաբավ միջավայրով բնակատեղին։

Նախաձեռնության շրջանակում կառուցվել է 38 տուն, իսկ այսօր գյուղում ապրում է շուրջ 100 մարդ։ Ամեն տուն ունի ընդարձակ այգի, որտեղ բնակիչներն աճեցնում են լոլիկ, ձիթապտուղ, թուզ և նուռ։

Գյուղաբնակ թոշակառուները ոչ միայն օգտվում են սեփական բերքից, այլև դրանից ձմեռվա պաշարներ են պատրաստում՝ տոմատի մածուկ, թարխանա և ձիթապտղի յուղ։ Որոշ ընտանիքներ նաև հավ ու սագ են պահում։

Բնակիչների խոսքով՝ գյուղի գլխավոր հարստությունը ոչ միայն բնության գրկում հանգիստ կյանքն է, այլև տարեցների միջև ձևավորված ընկերությունն ու փոխօգնությունը։

 

Նմանատիպ նյութեր