Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ․ ՓԾ տնօրենն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդին։
Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ շնորհակալություն հայտնելով կառույցների միջև համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար։
Կարևորվել է մասնագիտական փորձի փոխանակման, կարողությունների ամրապնդման և արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղություններով երկկողմ աշխատանքը։