Մեքսիկան 50 կենտրոն է բացել ԱՄՆ-ում՝ արտաքսման վտանգի առաջ հայտնված մեքսիկացիներին օգնելու նպատակով
Մեքսիկան ԱՄՆ-ի տարբեր նահանգներում 50 կենտրոն է բացել, որտեղ իրավաբանական խորհրդատվություն կտրվի այն մեքսիկացիներին, ովքեր հայտնվել են ԱՄՆ-ից արտաքսվելու վտանգի առաջ, հաղորդում է Reuters-ը։
Մեքսիկայի ԱԳ նախարար Լուիս Վիդեգարայը կոչ է արել ամերիկյան իշխանություններին հարգել մեքսիկացիների իրավունքները և հետևել առանց փաստաթղթերի միգրանտների «խոսքի օրենքին»։
Վերջինս նշել է, որ Մեքսիկան հարգում է ամերիկյան օրենքը, սակայն, առաջին հերթին, հարգում է մարդու իրավունքները։