211652_close_icon
views-count3770 դիտում article-date 17:55 25-07-2017

ԱՄՆ-ում դատարանն արգելափակել է 1400 իրաքցիների արտաքսման մասին որոշումը

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի արևելյան շրջանի դատարանն արգելափակել է ամերիկյան իշխանությունների որոշումը՝ կապված ԱՄՆ-ի տարածքից Իրաքի ավելի քան 1400 քաղաքացիների արտաքսելու հետ, հաղորդում է The Detroit News-ը։ Վճիռը հրապարակել է դատավոր Մարք Գոլդսմիթը։ Իրաքի քաղաքացիները ԱՄՆ էին ժամանել օրինական ճանապարհով, սակայն իրավապահ մարմինները պարզել էին, որ նրանց մեջ կան օրինախախտներ։ Արդյոնւքում որոշում էր կայացվել նրանց արտաքսել, քանի որ, ըստ իրավապահների, վերջիններս վտանգ են ներկայացնում ամերիկյան հանրության համար։ Դատավորը պարզաբանել է, որ իրաքցիների գործը պետք է քննվի՝ համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի որոշման, այն է՝ միգրացիոն դատարանում։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ Միչիգանի դատարանը իրավունք չունի միգրացիոն հարցերով որոշումներ կայացնել։

Նմանատիպ նյութեր