2752 դիտում
12:55 22-02-2017
ԱՄՆ-ում խստացվել է անօրինական ներգաղթյալների արտաքսման կանոնակարգը
ԱՄՆ-ի նախագահի ադմինիստրացիան նոր ու ավելի կոշտ կանոններ է հաստատել անօրինական ներգաղթյալներին երկրից արտաքսելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն։
Կայքը նշում է, որ այսկերպ ամերիկյան իշխանությունները փորձում են ավելացնել արտաքսվողների թիվը։
Առաջին հերթին, նոր միջոցառումներն ուղղված են այն ներգաղթյալներին, ովքեր օրենք են խախտել կամ հանցանքներ կատարել, ինչպես նաև նրանց, ովքեր սպառնալիք են հանդիսանում երկրի անվտանգության համար և նրանց, ովքեր վերջերս են անօրինականորեն հայտնվել ԱՄՆ-ի տարածքում։
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախարարությունը հրապարակել է այն անօրինական ներգաղթյալների ցուցակը, ովքեր ենթակա են երկրից արտաքսման։
Այդուհանդերձ, Սպիտակ Տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ նոր միջոցառումներ չեն հանգեցնի զանգվածային արտաքսման, սակայն իրավապահ մարմիններին ավելի շատ լիազորութուններ կընձեռնեն՝ օգնելու համար պահպանել գործող օրենքները։
Նմանատիպ նյութեր
2764 դիտում
23:05 06-08-2014
Ռուսաստանում ներգաղթյալների մեծ մասն անօրինական է աշխատում
1204 դիտում
12:21 15-09-2015
Հունգարիան անօրինական ներգաղթյալների դեմ նոր միջոցներ է կիրառում
1069 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
Այս բաժնից
1135 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
904 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
859 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ