1608 դիտում
14:54 01-04-2014
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաշվեհամար է բացել՝ քեսաբահայերին օգնելու նպատակով
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հատուկ հաշվեհամար է բացել և տարածել է հայտարարություն, որում կոչ է անում համայն հայությանը հատկապես նյութական օժանդակություն ցուցաբերել ծանր կացության մեջ հայտնված քեսաբահայերին.
«Սիրելի հայրենակիցներ,
Քույրեր եւ եղբայրներ,
Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ:
Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին բարոյական եւ մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը: Բացվել է հատուկ հաշվեհամար այդ նպատակով: Մենք կոչ ենք անում ձեր նվիրատվություններն ուղղել այդ հաշվեհամարին: Մեր պարտքն է գոնե փոքր չափով մեղմել մեր հայրենակիցների ցավն ու կորուստները:
Ողբերգությունը, որը դեռ շարունակվում է, միայն Քեսաբի հայերինը չէ: Հարվածն ուղղված է ողջ հայությանը: Սա բոլորիս հարցն է եւ բոլորիս մարտահրավերը:
Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին`
247010003090 (ՀՀ դրամ)
247010003090/0001 (ԱՄՆ դոլար)
SWIFT: ASHBAM22»:
Նմանատիպ նյութեր
2115 դիտում
20:42 24-03-2014
Պուտինը «Россия» բանկում հաշվեհամար է բացել
Այս բաժնից
1015 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
802 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International