Կալիֆորնիայում Թրամփի ու Օբամայի համախոհների միջև բախում է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Բերքլի քաղաքում բախում է տեղի ունեցել երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի և նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմնակիցների միջև, գրում է Los Angeles Times-ը։
Ըստ թերթի տվյալների՝ տուժել է 3 մարդ։ Իսկ բախումը հրահրել են Թրամփի կողմնակիցները, ովքեր ակցիա էին անցկացնում հօգուտ նրա։
Բախումից որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել բոլորին։