Երևանում բախում է տեղի ունեցել երթի մասնակիցների և ոստիկանների միջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտից՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակից, մեկնարկեց «Դեմ եմ»-ի «Պահանջի երթը» :
«Պահանջի երթը» անցավ Սայաթ-Նովա- Օպերա –Հանրապետության հրապարակ երթուղով: Սակայն ընթացքում բողոքի երթի մասնակիցներն Ազատության հրապարակին հարակից տարածքում հայտարարեցին ժամանակավոր նստացույց:
Երթի ընթացքում Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում երթի մասնակիցները փորձեցին փակել երթևեկելի հատվածը և չենթարկվեցին փողոցն ազատելու ոստիկանների պահանջին, ինչի պատճառով քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև:
Երթի մասնակիցները իրենց հետ բերել էին եռագույններ ու «Դեմ եմ»-ի դրոշներ: Նրանք պահանջում են գեղեցիկ բառախաղի փոխարեն շոշափելի արդյունքներով քայլեր ներկայացնեն հանրությանը և հանեն օրենքից պարտադիր բաղադրիչը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի