211652_close_icon
views-count2347 դիտում article-date 12:11 11-05-2015

Էրդողանին Գերմանիայում մեծ ցույցերով են դիմավորել. եղել են բախումներ նրա համախոհների և հակառակորդների միջև. տեսանյութ

Մայիսի 10-ին Գերմանիա ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հազարավոր թուրքեր բողոքի ցույցով են դիմավորել: Ինչպես հաղորդում է գերմանական Deutche Welle-ը, Էրդողանը ժամանել էր Գերմանիա՝ համոզելու գերմանաբնակ թուրքերին խորհրդարանական ընտրություններում ակտիվ մասնակցութուն ցուցաբերելու: Մինչ ընտրությունները մնացել է 1 ամսից էլ քիչ ժամանակ, սակայն Գերմանիայում բնակվող թւրքերը կարող են մինչև մայիսի վերջը արտահերթ քվեարկել: Էրդողանը ելույթ է ունեցել Կարլսրուե ցուցասրահում, որտեղ հավաքվել էին շուրջ 14.000 նրա համախոհներ: Նա գերմանաբնակ թուրքերին անվանել է «երկրից դուրս բնակվող ուժ» և կոչ արել մասնակցել ընտրություններին: Էրդողանի ելույթն ուղեկցվել է բողոքի ակցիաներով: Թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ հազարավոր թուրքեր այդ ընթացքում հավաքվել են ցուցասրահի մոտ: Նրանց և Էրդողանի համախոհների միջև այդ ընթացքում բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանությունը հայտնել է բազմաթիվ վիրավորների մասին: Ձերբակալվել է 2 մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր