Վրացական հեռուստահաղորդման ուղիղ եթերում ծեծկռտուք է տեղի ունեցել Պուտինի համախոհների և հակառակորդների միջև. տեսանյութ
Վրացական «Տրիալետի» տարածաշրջանային հեռուստաընկերության ուղիղ եթերում վիճաբանություն, իսկ հետո ծեծկռտուք է տեղի ունեցել Ռուսաստանին մոտենալու և Եվրամիությանն անդամագրվելու տարբեր տեսակետներ ունեցող հաղորդման մասնակիցների միջև:
Վրաստանի «Եվրասիական ընտրություն» կոալիցիայի առաջնորդ, «Իրակլի Երկրորդի Հասարակություն» կազմակերպության նախագահ Արչիլ Չկոիձեի ելույթի ժամանակ հաղորդման մասնակիցներից «Ապրիորի» ոչ կառավարական կազմակերպության մի անդամ ցատկել է տեղից և բռունցքները պարզած վազել դեպի Չկոիձեն, ում վրա հասնող հարվածներից պաշտպանում են Չկոիձեի կողմնակիցները և գետնին տապալում հարվածել ցանկացողին: