Ջնջել են Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովին սպանած Ալթինթաշի էլեկտրոնային նամակները
Անհայտ անձինք ջնջել են Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթինթաշի բոլոր էլեկտրոնային նամակները։ Այդ մասին տեղեկացնում է Sabah թերթը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
Նշվում է, որ հետաքննիչները հայտնաբերել են, որ Ալթինթաշի Gmail-ի էլփոստը ջնջվել է Կառլովի սպանությունից ընդամենը 2.5 ժամ հետո։ Մեկ այլ SIM քարտի միջոցով գաղտնաբառը «կոտրել են» և վերացրել բոլոր նամակները։
Թուրքական իշխանությունները դիմել են Google-ի ղեկավարությանը՝ խնդրելով օգնել հետաքննության հարցում։