Վաճառվել են Մերլին Մոնրոյի սիրային նամակները
Բեվերլի Հիլլզում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել են բեյսբոլիստ Ջո Դի Մաջիոյի կողմից Մերլին Մոնրոյին ուղղված սիրային նամակները: Դրանց գինը կազմել է 78 հազար 125 դոլար, հայտնում է Associated Press-ը:
Գնորդի անունը չի հրապարակվում: Նամակները, որոնք դերասանուհուն էին ուղղվել այն բանից հետո, երբ նա հայտարարել էր Ջոյի հետ բաժանվելու մտադրության մասին, տեւական ժամանակ կորած են համարվել:
Հայտնի է, որ բեյսբոլիստը չի ցանկացաել բաժանվել Մոնրոյից եւ նամակներում խնդրել է երկրորդ հնարավորությունը տալ:
Աճուրդում վաճառվել է նաեւ դերասանուհու նամակը՝ ուղղված իր երրորդ ամուսնուն՝ դրամատուրգ Արթուր Միլլերին: Այն գնել են 43 հազար 750 դոլարով: