Վատիկանը հրաժարվել է հետ գնել Միքելանջելոյի գողացված նամակները
Վատիկանը հայտնել է, որ հրաժարվում է գումար հատկացնել Վերածննդի դարաշրջանի հայտնիներից մեկի՝ Միքելանջելոյի կողմից գրված 2 նամակները վերադարձնելու համար:
Փաստաթղթերն արխիվից անհետացել էին դեռ 20 տարի առաջ, հաղորդում է BBC-ն: Վատիկանի ներկայացուցչի խոսքով՝ Վատիկանը հրաժարվում է կրկին ձեռք բերել նամակները, քանի որ դրանք գողացված են:
«Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Վատիկանը 20 տարի շարունակ գաղտնի պահել 500-ամյա նամակների գողության փաստը»,-նշում է գործակալությունը: