211652_close_icon
views-count1112 դիտում article-date 12:05 25-01-2014

Իսրայելում հայտնաբերվել են Հենրիխ Հիմլերի անձնական նամակները

Իսրայելում հայտնաբերվել է 3-րդ ռեյխի գլխավոր քաղաքական գործիչներից մեկի՝ Գերմանիայի ՆԳ նախարար Հենրիխ Հիմլերի անձնական արխիվը: Գերմանական Die Welt պարբերականի փոխանցմամբ՝ արխիվի մեջ եղել են Հիմլերին և նրա կնոջը՝ Մարգարետին հասցեագրված հարյուրավոր նամակներ, ինչպես նաև մինչ օրս չհրապարակված լուսանկարներ և նոթատետրեր: Գերմանիայի Դաշնային փորձագիտական արխիվի աշխատակիցները հաստատել են, որ հայտնաբերված արխիվը կեղծ չէ: Հաստատվել է, որ Հիմլերի ստորագրությունը համընկնում է նրա այլ ստորագրությունների հետ: Ըստ պատմագետների՝ այս ամենը կարող է լույս սփռել Համաշխարհային 2-րդ պատերազմի որոշ իրադարձությունների և նացիստական ղեկավարության ներքին փոխհարաբերությունների վրա: Փորձագետ Միխայել Վիլդտի խոսքով՝ Երրորդ ռեյխի առաջնորդների մեծ մասը, այդ թվում՝ Ադոլֆ Հիտլերը, իրենցից հետո անձնական ոչ մի փաստաթուղթ չեն թողել: Հիմլերը 1945 թվականի մայիսի 23-ին ձերբակալվել է հակահիտլերյան ուժերի կողմից, իսկ որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել կալիումի ցիանիդի ընդունումից:

Նմանատիպ նյութեր