Ճապոնիայում առյուծը հարձակվել է մարդկանց վրա
Ճապոնիայում Shonan Animal Production ընկերությանը պատկանող կինոստուդիայում առյուծը հարձակվել է մարդկանց վրա, հաղորդում է Ria Novosti-ն։
Միջադեպի հետևանքով 2 հոգի վնասվծքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքը տեղի է ունեցել Նարիտա քաղաքում, նկարահանումներց առաջ, երբ 3 հոգի լվանում էին 10 տարեկան առյուծի վանդակը։ Առյուծը կապված է եղել, սակայն կարողացել է լրջորեն վնասել մի կնոջ ու մի տղամարդու։
Նշված վայրում պահվում են նաև ընձառյուծներ, շներ, կատուներ, ձիեր, զեբրեր, ուղտեր, կենգուրու և կապիկներ։