Վլադիմիրում կրկեսի առյուծը հարձակվել է երեխայի վրա. տեսանյութ
ՌԴ Վլադիմիր քաղաքում կորյունը հարձակվել է մանկական խաղահրապարակում խաղացող երեխայի վրա: Այս մասին հայտնում է RBC-ն:
Վլադիմիրի կրկես-շապիտոյի աշխատակցուհին որոշել է զբոսնել կորյունի հետ դրսում և մոտեցել է մանկական խաղահրպարակին, սակայն կորյունը անսպասելի հարձակում է կատարել մոտակայքում խաղացող երեխայի վրա:
Աշխատակցուհին հազիվ է կարողացել «պոկել» գիշատիչին երեխայից: Երեխան, բարեբախտաբար, թեթև մարմնական վնասվածքներ է ստացել:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
Ներկայացնում ենք տեսանյութը: