Թբիլիսիի կրկեսում առյուծը հարձակվել է վարժեցնողի վրա
Թբիլիսիի կրկեսում առյուծը հարձակվել է վարժեցնողի վրա։ Տղամարդու վիճակը ծանր է, նա գտնվում է Վրաստանի Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Նա ենթարկվել է մի քանի վիրահատությունների:
Ինչպես տեղեկացնում են Վվրացական ԶԼՄ-ները, առյուծ վարժեցնողը եղել է Ուկրաինայի կրկեսից, նա առավոտյան մտել է առյուծի վանդակ, որի բանալիները միայ իր մոտ են եղել և գազանը հարձակվել է վարժեցնողի վրա:
Ուկրաինական ցիրկը Վրաստանում ներկայացումներով էր ժամանել և արդեն ավարտել էին ու պատրաստվում էին վերադառնալ: