Պուտինն առաջիկա օրերին կզանգահարի Թրամփին. Դ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա օրերի ընթացքում պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում Պեսկովը հավելել է, որ ներկա պահի դրությամբ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա երկու երկրների նախագահների միջև հանդիպման մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ արտասահմանյան առաջնորդների հետ հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ որոշակի շփոթություն կա, այն է՝ մի քանի երկրների նախագահներ արդեն իսկ հասցրել են հայտարարել, որ պայմանավորվել են հանդիպել Թրամփի հետ։