Թրամփին ուղղված՝ Մոսկվա այցելելու Պուտինի առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ. Պեսկով
                        Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Մոսկվա այցելելու հրավերը շարունակում է ուժի մեջ մնալ, իսկ հետագա քայլերը կախված են ԱՄՆ նախագահի որոշումից, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
«Դա գործող հրավեր է։ Պուտինը պատրաստ է և ուրախ կլինի հանդիպել նախագահ Թրամփի հետ»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը օգոստոսին Ալյասկայում Թրամփի հետ անցկացրած գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում առաջարկել էր ամերիկացի առաջնորդին հաջորդ հանդիպումը կազմակերպել Մոսկվայում։