3754 դիտում
16:13 24-10-2016
Պուտինն ու Պորոշենկոն Բեռլինում ծանր զրույց են ունեցել. Դ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև «նորմանդական քառյակի» շրջանակներում Բեռլինում կայացած հանդիպումը հեշտ չի եղել, հաղորդում է Ria Novosti-ն։
«Բարձր տոնով զրույց չի կայացել։ Անշուշտ, այն հեշտ չի ընթացել, սակայն միևոնւյն ժամանակ եղել է բավականին գործնական ու կոռուցողական»,-ասել է Պեսկովը։
Վերջինս ընդգծել է, որ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները, թե Պորոշենկոն իբրև թե Պուտինից պահանջել է դադարեցնել Դոնբասում կրակոցներն ան ժամանակ, երբ ընթանում է «նորմանդական քառյակի» անդամների միջև հանդիպումը, իրականությանը չի համապատասխանում։
Հիշեցնենք, որ Պուտինի և Պորոշենկոյի միջև հանդիպումը կայացել է հոկտեմբերի 19-ին։ Բանակցություններին ներկա են եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Դրանք տևել են մոտ 5 ժամ։
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
20:55 11-12-2024
Պուտին-Թրամփ զրույց չի նախապատրաստվում. Պեսկով
1869 դիտում
20:35 13-06-2014
Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել
1400 դիտում
18:45 21-10-2014
Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Այս բաժնից
1207 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1573 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1084 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել